Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2012

Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է

Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է

«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը

Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ

 

Ո՞ր թվականից սկսեց գործել Զալցբուրգի բժշկական կրթական ծրագիրը: 

 

- Զալցբուրգի բժշկական կրթական ծրագիրը Հայաստանում գործում է 1996թ.-ից: Սկզբում կոորդինատորը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի (SOROS) հայաստանյան գրասենյակն էր: 2003 թվականից այն վարում է մեր կազմակերպությունը` Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) բժշկական շրջանավարտների միությունը, որի համակարգողն եմ մինչև օրս:

 

Ի՞նչ է ներկայացնում իրենից այս ծրագիրը, ո՞րն է դրա նպատակը: 

 

- Ծրագիրը շարունակական բնույթ ունի: Այն սկսվում է Զալցբուրգում կազմակերպվող 7-օրյա սեմինարներից, որը հետագայում հնարավորություն է տալիս 3 անգամ մեկական ամսով վերապատրաստվել Ավստրիայի լավագույն հիվանդանոցներում և համատեղ աշխատել տեղացի բժիշկների հետ:

 

Սեմինարներում դասախոսում են ԱՄՆ-ի լավագույն բժշկական կենտրոնների մասնագետները: Դա հնարավորություն է տալիս շփվել նրանց հետ, քննարկել բարդ դեպքերի հետ կապված տարբեր հարցեր, ինչպես նաև կապեր հաստատել հետագայում երկարատև համագործակցության համար: 

 

Մենք ունենք սեմինարներին մասնակցած 600-ից ավելի մասնագետներ, 200-ից ավելի ինտերններ, որոնք մեկական ամսով վերապատրաստվել են Ավստրիայի լավագույն հիվանդանոցներում: Հայաստանի պես փոքր երկրի համար դա լավ ցուցանիշ է: 

 

Սեմինարների թեմաները սկզբում զուտ կլինիկական էին: Դրանք ընդգրկում էին մանկաբուժական, վիրաբուժական, թերապևտիկ մասնագիտությունների հետ կապված 30-ից ավելի տարբեր դասընթացներ: 2013թ.-ից դրանք կհամալրվեն «Շարունակական բժշկական կրթություն» և «Բժշկական սպասարկման որակի գնահատում» նոր սեմինարներով: Այսպիսով, ծրագիրն ընդարձակվում է, այս տարի ընդգրկվել են նաև բուժքույրերը: Բուժքույրական սեմինարները նվիրված են լինելու ծանր հիվանդների պալիատիվ խնամքին: Բուժքույրերի համար դասախոսությունները կթարգմանվեն ռուսերեն: Պետք է նշեմ, որ բժիշկների սեմինարների մասնակիցների համար անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է: Մենք դա նախապես ստուգում ենք ԱՄՆ-ից կամ Անգլիայից հրավիրված լեզվի մասնագետի օգնությամբ:

 

Բացի զալցբուրգյան սեմինարներից, կազմակերպում ենք սատելիտային սիմպոզիումներ, երբ դասախոսները ԱՄՆ-ից և Եվրոպայից գալիս են Հայաստան և այստեղ դասախոսություններ կարդում նեղ մասնագիտական թեմաներով: Այդպիսիք են քիթ-կոկորդ-ականջաբանությանը, մանկական արյունաբանությանն ու ուռուցքաբանությանը նվիրված սիմպոզիումները: Այս տարի, օրինակ, մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցավ քիթ-կոկորդ-ականջաբանություն մասնագիտությամբ սատելիտային սիմպոզիումը, որը կազմակերպել է ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնը` նույնանուն բժշկական ասոցիացիայի հետ համատեղ: Այն ղեկավարում էր պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը: Մանկական արյունաբանությանն ու ուռուցքաբանությանը նվիրված սիմպոզիումը կազմակերպվել էր ՙՄուրացան՚ համալսարանական հիվանդանոցի քիմիոթերապիայի բաժնում, որը ղեկավարում էր պրոֆեսոր Սամվել Դանիելյանը: Մասնակիցները Երևանից և մարզերից հրավիրված բժիշկներ էին, իսկ դասախոսությունները կարդում էին Ավստրիայից ժամանած մասնագետները: Տեղացի բժիշկները ներկայացրեցին բարդ կլինիկական դեպքեր, ՙՄուրացան՚ համալսարանական հիվանդանոցում ավստրիացի բժիշկների կողմից զննվեցին 10-ից ավելի հիվանդներ, մի շարք դեպքերում ճշտվեցին ախտորոշումները և բուժման տակտիկան, ինչը շատ կարևոր էր ինչպես բուժող բժիշկների, այնպես էլ հիվանդների համար: 

 

Այս տարիների ընթացքում մենք Հայաստանում կազմակերպել ենք սատելիտային 7 սիմպոզիում սրտաբանության, վնասվածքաբանության, մոր և մանկան առողջության պահպանման և այլ թեմաներով: 

 

Ինչպիսի՞ այլ միջոցառումներ են կազմակերպվում Հայաստանում այս ծրագրի շրջանակներում:

 

- Ինչպես նշեցի, մենք ունենք Զալցբուրգի սեմինարների 600-ից ավելի մասնակիցներ և շատ կարևոր է ձեռք բերած գիտելիքների փոխանցումը գործընկերներին տեղում: Նշենք, որ Զալցբուրգի կարգախոսն է «Կոլեգան օգնում է կոլեգային»: Մեր մասնակիցների մեծ մասը մասնակցում է ՀՕՖ-ի մարզային բժիշկների վերապատրաստման ծրագրերին` արդեն որպես դասախոսներ: Մարզերից եկած մասնագետները մեկ ամիս դասընթացներ են անցնում Զալցբուրգում վերապատրաստված բժիշկների մոտ, միասին հետազոտում են հիվանդներին, քննարկում բարդ դեպքեր, մարզային բժիշկը որևէ հարց ունենալու դեպքում միշտ կարող է զանգահարել և խորհրդակցել իր կոլեգայի հետ:

 

Հետադարձ կապը պահպանելու հարցում մեզ համար շատ կարևոր է networking-ի (գործնական կապերի ստեղծում) գաղափարը` ինչպես Զալցբուրգի ամերիկյան դասախոսները կապ են պահպանում սեմինարների մասնակիցների հետ, այնպես էլ մեր մենտորները կապ են պահպանում մարզային բժիշկների հետ` օգնելով մարզի մասնագետներին որակով աշխատանք կատարել և բարձրացնել իրենց մասնագիտական հմտությունների մակարդակը:

 

Ի՞նչ կարող եք ավելացնել ասվածին:

 

- Ուզում եմ տեղեկացնել, որ 2013թ. սեմինարներին մասնակցելու դիմում հայտերն արդեն ընդունվում են մեր էլեկտրոնային կայքի միջոցով. www.platform.aaf-online.org:

 

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ սեմինարներն ընթանում էին «Շլոս Արենբերգ» անունը կրող նորոգված միջնադարյան դղյակում, որը, դժբախտաբար, 2009թ. ապրիլին հրդեհվեց և վերականգնումը տևեց շուրջ մեկ տարի: Հայաստանի բժշկական հանրությունը զորավիգ լինելով դղյակի վերականգնման աշխատանքներին, կազմակերպեց բարեգործական համերգ-դրամահավաք: Ի պատասխան ցուցաբերված օգնությանը, ծրագրի Ավստրիայի ղեկավարները հարկ համարեցին վերականգնված դղյակի 5-րդ հարկի սրահներից մեկն անվանել ՙՀայկական սրահ՚: Այս ցուցանակը կրող սրահը զարդարված է Հայաստանը ներկայացնող պատկերներով: Սա, անշուշտ, հաճելի, նաև` պատվարժան փաստ է:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական նոր կենտրոն Գյումրիում
Բժշկական նոր կենտրոն Գյումրիում

Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...

Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է
Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է

Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...

Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում
Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...

«Երեք թեթեվ քայլ» վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...

Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է
Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է

Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...

Պայքար հեպատիտի դեմ.Պեգասիսը` C հեպատիտի բուժման ոսկե ստանդարտ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...

Դեղերի անվտանգություն

«Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:

Ու. Ուիթերինգ

Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի

Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...

Շարակցական հյուսվածքի դիսպլազիան ընտանեկան բժշկի պրակտիկայում

Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...

Պերինդոպրիլը` հիպերտոնիկ եվ սրտանոթային հիվանդությունների կարգավորման միջոց

Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...

Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց
Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց

Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...

Ինձ համարում եմ առողջ մարդ
Ինձ համարում եմ առողջ մարդ

Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ

Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում: 

- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...

Թքագեղձեր

Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...

Բերանի խոռոչի լեյկոպլակիա

Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...

Ապրենք առանց մակաբույծների

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ